ԵՏՄ-ին միանալով` ապացուցվում է, որ Հայաստանի իշխանությունների մոտ տիրում է կամքի կաթված եւ ինտելեկտուալ կոլապս: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Անցնող տարվա ընթացքում մի քանի կարգով ավելացել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանի կողմից տիրում է կամքի կաթվածն ու ինտելեկտուալ կոլապսը, որովհետեւ Հայաստանը գնել է Տիտանիկի տոմս, նավ, որն արդեն բախվել է ուկրաինական այսբերգին»,- ընդգծել է Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով` Հայաստանում տիրում է նաեւ քաղաքական անպատասխանատվություն եւ անմեղսունակություն:

«Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, այնտեղ տիրում է պուտինոմիկա, այսինքն քրեաօլիգարխիկ տնտեսություն, իսկ մենք էլ այդ պուտինոմիկայի մանրակերտն ենք»,- ասաց նա: