Հայաստանի շրջանների մեծ մասում շաբաթ օրվա երկրորդ կեսին եւ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյուն: Քամին հարավ-արեւմտյան է՝ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը կիրակի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, արեւելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ օրվա երկրորդ կեսին եւ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում են  անձրեւ եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +2+4, վաղը ցերեկը՝+10+12:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝+4+8,

Կոտայքում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝+4+8,

Գեղարքունիքում.  գիշերը՝ 0-4, ցերեկը՝+4+8, 

Լոռիում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝+10+14,

Տավուշում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝+14+17,  

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝+4+8,     

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝+8+11,

Արարատում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝+9+12,

Արմավիրում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝+9+12, 

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝+8+11, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝+9+12,      

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝+14+18,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝+10+14,  

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝+12+17: