ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանn, այսօր՝ դեկտեմբերի 13ին, աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու Լուսինյան քաղաքում Հայոց թագավոր Լեւոն VIի, ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաչքարը տեղադրվում է Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադիրների ասոցիացիայի» եւ ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով:
Այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի Հայոց Cեղասպանության 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող` Ֆրանսիայի տարածաշրջանային հանձնախմբի, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:




























