Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները:
- «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
- «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահը երեկ՝ դեկտեմբերի 12-ին 15 օրենք էր ստորագրել:




























