Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խաղաղության եւ առաջընթացի պետական մրցանակ է շնորհել ճարտարապետ Նորման Ֆոսթերին, հաղղորդվում է երկրի նախագահի կայքում:

Ֆոսթերին մրցանակը շնորհվում է ճարտարապետական արվեստում ունեցած մեծ ավանդի, խաղաղության եւ բարեկամության, ժողովուրդների միջեւ փոխվստահության ամրապնդման համար:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ֆոսթերը 2006 թ. կառուցել էր  Խաղաղության եւ համաձայնության պալատը, 2010 թ.՝ «Խան Շատիր» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը, իսկ 2013 թ.՝ Առաջին նախագահի գրադարանը:

Նորման Ֆոսթերը հայտնի ճարտարապետ է, որը շենքեր է կառուցում hi-tech ոճով: Մեծ Բրիտանիայում ճարտարապետը մի շարք ինքնատիպ շենքեր է կառուցել, մասնավորապես 30-40-հարկանի Սենտ Մերի Էքս երկնաքերը:

Թագուհի Եղիսաբեթ II-ը բրիտանացուն սկզբում հռչակել էր ասպետի, այնուհետեւ՝ բարոն:  Ֆոսթերը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է: