Թուրքական Hurriyet-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ թուրք-իսրայելական լարվածության հետեւանքով Անթալիայում իրենց հանգիստը չեղյալ հայտարարած իսրայելցիների փոխարեն Անթալիա են ժամանել ամերիկացի 5 հազար նավաստիներ՝ հայտնի «Էյզենհաուեր» ավիակրով, որը Անթալիայում կմնա մինչեւ հուլիսի 9-ը։
Անթալիայի տարադրամի փոխանակման կետերը սպասում են զգալի քանակությամբ դոլարի ներհոսքի։




























