Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող դաշինքը: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 14-ին:
Դաշինքում ընդգրկված են լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, որը կազմված է բուդդայականներից:
Դաշինքը 325 տեղ է ստացել 475 տեղանոց խորհրդարանում: Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը, 70 տեղ է ստացել: Ընտրություններին մասնակցության մակարդակը ցածր է եղել 52%, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Ճապոնիայի գործող վարչապետ Սինձո Աբեն NHK հեռուստաալիքի եթերում ասել է, որ կառավարությունն առաջին հերթին կկենտրոնանա տնտեսության զարգացման վրա: Գերակա խնդիրներից կլինի նաեւ ազգային անվտանգության ապահովումը:
Սպասվում է, որ կառավարության նոր կազմը կհայտարարվի դեկտեմբերի 24-ին, հայտնում է «Ռոսբալտը»:




























