Մի քանի պատանդների հաջողվել է փախչել Սիդնեյի սրճարանից, որտեղ զինված տղամարդը պատանդ է վերցրել սրճարանի անձնակազմին ու այցելուներին:

ABC News-ի փոխանցմամբ, պատանդներից առնվազն 3-ին հաջողվել է փախչել հետնամուտքից: Սիդնեյի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ 3 պատանդներ կարողացել են դուրս գալ սրճարանի տարածքից եւ հիմա անվտանգ գուտում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իսլամիստ ահաբեկիչները պատանդներ են վերցրել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Sydney’s Martin Place համալիրի Lindt սրճարանի եւ շոկոլադի խանութում: Ականատեսները վկայում են, որ շենքում շուրջ 20 պատանդ կա եւ առնվազն մեկ զինված ահաբեկիչ: Ըստ  Աստրալիայում Lindt-ի  ղեկավարների՝ սրճարանում կարող է շուրջ 40 մարդ լինել:  Պատանդները սրճարանի ներսում կանգնած են ապակե ցուցափեղկերի երկայնքով՝ ձեռքները վեր, ԻԼԻՊ-ի դրոշներով՝ այդպիսով իրենց մարմիններով  պատսպարելով զինված հանցագործներին:

Ոստիկանները NEWS.am-ի թղթակցին նաեւ հայտնել են, որ ահաբեկիչների մոտ, հնարավոր է, ռումբ կա: