Չինաստանոմ բեռնատար գնացքը պատմության մեջ ամենաերկար երթուղին է անցել՝ արեւելյան Չժեցզյան նահանգից մինչեւ Իսպանիա:
Գնացքը մեկնել է խաղաղօվկիանոսյան ափամերձ Իու քաղաքից եւ 21 օրում անցել շուրջ 13 հազար կմ: Ժամանման կետը Իսպանիայի Մադրիդն է դարձել: Բացի Իսպանիայից եւ Չինաստանից, գնացքն անցել է Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի տարածքներով:
Գնացքը Մադրիդ է հասցրել խաղալիքների եւ մի շարք այլ ապրանքների 30 արկղ, հայտնում է «gazeta.ru»-ն: Գնացքը հետադարձ ուղղությամբ կվերադառնա իսպանական արտադրանքով՝ գինի, ձիթապղտի յուղ եւ խամոն:
Հաղորդվում է, որ Իսպանիայի իշխանությունները ոգեւորված են երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների այս ձեռքբերմամբ, իսկ Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելիա Սերանոն նոր առեւտրային երթուղին բնութագրել է՝ որպես «XXI դարի մետաքսի ճանապարհ»:




























