Sydney’s Martin Place համալիրի  Lindt սրճարանի հինգ պատանդների հաջողվել է փախչել, հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը Սիդնեյից: Փախչողների շարքում կան երկու կին՝ սրճարանի աշխատակիցներ: 

Սիդնեյի ոստիկանությունը հայտնել է, որ պատանդների թիվն ավելի քիչ է, քան հաղորդվել էր նախկինում, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ: Ոստիկանությունը բանակցում է  ահաբեկիչների հետ, սակայն բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:

Իրականացվել է շենքի ամբողջական տարհանում:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսլամիստ ահաբեկիչները  պատանդներ են վերցրել Սիդնեյ քաղաքի Sydney’s Martin Place համալիրի  Lindt սրճարանում: Ահաբեկիչները ցուցափեղկերին դրոշներ են կախել՝ իսլամիստական  մեջբերումներով: Ոստիկանությունում NEWS.am-ի թղթակցին նաեւ հայտնել են, որ ահաբեկիչները կարող են ռումբ ունենալ: 

Ավելի վաղ տարհանվել էր Սիդնեյի կենտրոնական հատվածը, այդ թվում նաեւ օպերայի շենքը եւ տեղի հեռուստաալիքներից մեկի գլխավոր գրասենյակը: