Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-երկրների կառավարության ղեկավարների խորհրդի նիստը:

 Նիստին մասնակցում են նիստը նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ՉԺՀ-ի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Ջոոմարտ Օտորբաեւը, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան, Ուզբեկստանի առաջին փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը, ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը եւ նույն կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Չժան Սինֆենը:

Սպասվում է, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները, տրանսպորտի, պարենային եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում փոխգործակցության հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնվել 2001թ-ին: Կազմակերպության անդամները 6-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Ւրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը եւ Պակիստանն այդ կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ: Այս տարվա ստեպմեբրին Հնդկաստանն ու Պակիստանը կազմակերպությանն անդամակցելու պաշտոնական ցանկություն են հայտնել: Իրանը նույնպես հավակնում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալուն: Հավելենք, որ Հայաստանը եւ Շրի-Լանկան եւս ցանկություն է հայտնել դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: