Իդոնեզիայում, դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ը: Սողանքը տեղի է ունեցել Ճավա կղզու Կենտրոնական Ճավա նահանգի Ջեմբլունգ քաղաքի մոտ: Զոհերի թվում են 7 երեխաներ, մոտ 70 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունը:

Ավելի վաղ նշվում էր 39 զոհի մասին:

Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տվյալներով, մոտ 600 մարդ զրկվել է տանիքից:
Օդերեւութաբանների տվյալներով աղետի պատճառը եղել են հորդառատ անձրեւները: Աղետի օրը այդ վայրում մինչեւ մեկ մետր տեղումներ են եղել: