Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում գերակշռող են միջազգային նորմերը: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի գոյության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

ՀՀ Սահմանադրությամբ, ըստ նրա, սահմանված է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի դիմելու միջազգային ատյաններ իր իրավունքների պաշտպանության համար: «Սա նշանակում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում գերակշռող են միջազգային նորմերը», - ընդգծել է Գագիկ Հարությունյանը:

Հայաստանի իրավակիրառական համակարգը, հավելել է նա, շատ հաճախ է անդրադառնում ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին: