Սիդնեյում ոստիկանությունը ներկայումս իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով բանակցություն է վարում Lindt սրճարանում պատանդներ վերցրած ահաբեկչի հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Որոշ տվյալներով՝ տղամարդը սրճարանում 15 պատանդ է պահում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5 մարդ, այդ թվում՝ երկու կին, կարողացել են լքել սրճարանը:

Uber ամերիկյան ինտերնետային ընկերությունը, որը աշխարհի տասնյակ քաղաքներում տաքսիների որոնման, կանչի եւ վճարման բջջային հավելված է ստեղծել, առաջարկել է Սիդնեյի գործարար շրջանից, որտեղ եւ տեղի է ունեցել միջադեպը, իրականացնել մարդկանց անվճար դուրսբերում:

Ավստրալական լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ Սիդնեյի օպերային թատրոնի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 15-ի երեկոյան նախատեսված ներկայացումները: Օպերային թատրոնը պատահարի վայրից նույնպես գտնվում է մի քանի մետր հեռավորութա վրա: