Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը աճել է 70 կոպեկով եւ հաղթահարել 73 ռուբլու նշագիծը: Մոսկվայի ժամանակով 10:50-ին (Երեւանի ժամանակով՝ 11:50-ին) դոլարը թանկացել է 45 կոպեկով եւ կազմել 58,63 ռուբլի:

Մոսկվայի ժամանակով 11:10-ին դոլարը կազմում է 58,6 ռուբլի, իսկ եվրոն՝ 72,99 ռուբլի: Դեկտեմբերի 15-ին հաստատված միասնական եվրոպական արժույթի պաշտոնական փոխարժեքը կազմում է 70,53 ռուբլի, դոլարինը՝ 56,89, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ռուբլու անկման ֆոնին Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշել է խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Դեկտեմբերի 11-ին ԿԲ-ն ելակետային տոկոսադրույքը բարձրացրել է մեկ տոկոսային կետով՝ մինեւ 10,5 տոկոս: Նույն օրը ԿԲ-ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ այդ որոշումը «կնպաստի երկրորդային էֆեկտների սահմանափակմանը, ինֆլյացիոն սպասումների սառեցմանը եւ գների աճի արգելակմանը»: