Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանում մոտ 15 հաճախորդ պադանտ վերցրած ահաբեկիչը կապ է հաստատել լրատվամիջոցների եւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ հեռախոսազրույց պահանջել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Տղամարդը նաեւ պատանդների փոխարեն պահանջել է «Իսլամական պետության» դրոշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5 մարդ, այդ թվում՝ երկու կին, կարողացել են լքել սրճարանը:

Միջադեպի առիթով վարչապետ Էբոտը կարճ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ստեղծված իրավիճակը բնութագրել է՝ որպես «շատ մտահոգիչ եւ խորապես ցնցող»:

Ավելի վաղ, NEWS.am-ը հաղորդել էր, որ ավստրալական Սիդնեյ քաղաքում՝ Sydney’s Martin Place համալիրի Lindt շոկոլադե խանութում եւ սրճարանում պատանդներ է վերցրել: Նա նաեւ հաղորդել է, որ Սիդնեյի մի շարք վայրերում ռումբեր են տեղադրված, սակայն ոստիկանությունը դեռեւս ոչինչ չի գտել: