2015թ. Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 42,2%-ը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց հանրապետության առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսսքով՝ այս մակարդակը կանխատեսվում է ՀՆԱ-ի 4,5 տրլն դրամ (ընթացիկ փոխարժեքով 9,7 մլրդ դոլար) հաշվարկով:

2014թ. վերջին պետական պարտքի մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 41,6%-ը, որից 35,6%-ը կկազմի արտաքին պարտքը՝ կառավարութանը՝ 31% եւ Կենտրոնական բանկինը՝ 4%: Մնացյալ 6,6 տոկոսային կետը կազմում է ներքին պարտքը:

2015թ. կառավարության արտաքին պարտքը կկրճատվի 0,4 տոկոսային կետով (մինչեւ 30,6%), Կենտրոնական բանկինը՝ 0,2-ով (մինչեւ 4,2%), ներքին պարտքը՝ 0,6-ով (մինչեւ 7,2%):

«Քանակական տեսակետից մեր պարտքը գտնվում է պետական պարտքի վերին շեմը հաստատող Մաաստրիխտյան համաձայնագրի սահմաններում (որը նախատեսում է պետական պարտքի ՀՆԱ-ի  60% վերջին շեմ): Ապագայում եւս ռիսկեր չեն կարող ծագել, քանի որ վարկերը կմարենք լիովին եւ ժամանակին», - հայտարարեց ֆինանսների փոխնախարարը: