Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը պահպանվում է, մաքսատուրքեր չեն լինելու մեր երկրների միջեւ, լինելու է զրոյական տուրք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով եղել է ՀՀ վարչապետի գլխավորած Վրաստան կատարած պատվիրակության կազմում:
Նրա խոսքով՝ բոլորովին կապ չունի, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ին, իսկ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել:«ԵՏՄ-ի համագործակցությունը չի փակում մեր ճանապարհը, եւ այս երկու միությունները միմյանց հակադրել չի կարելի»,-ասել է նա:Վարդան Այվազյանը կարեւորել է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ «Բարեկամության» կամրջի շինարարության հեռանկարը:




























