2014թ. ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարելիս 128 լրագրող է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լրագրողների անվտանգության հարցերով զբաղվող Press Emblem Campaign (PEC) անկախ կազմակերպությանը:

Այսպիսով, ըստ РЕС-ի վարկանշի, լրագրողների համար ամենավատնագավոր վայր է ճանաչվել Գազայի հատվածը, որտեղ Իսրայելի կողմից իրականացված «Պաշտպանական սահմանագիծ» գործողության ժամանակ 16 լրագրող է զոհվել: Երկրորդ տեղում է Սիրիան, որտեղ սպանվել են լրատվամիջոցների 13 աշխատակիցներ: Սիրիային հաջորդում է Պակիստանը՝ 12 զոհ: 4-րդ տեղում Իրաքն է: Այդ երկրում սպանվել են 10 լրագրողներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գլխատված լրագրողները: Ուկրաինան 5-րդ տեղում է:

2014թ. Ռուսաստանում մեկ լրագրող է սպանվել:

РЕС-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն, լրատվամիջոցների աշխատակիցների համար հատուկ վտագ է ներկայացնում Մեձավոր Արեւելքը: Ընդհանուր առմամբ, 9 տարիների ընթացքում աշխարհում 1038 լրագրող է զոհվել: