ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է մատների արանքով նայել Իրանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառույցների հետ որոշակի, բնականաբար՝ ոչ պաշտոնական համագործակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն , արեւելագետ Եվգենի Սատանովսկին:
Ըստ նրա՝ իսլամիստների հետ կապված խիստ բարդ իրավիճակը (որոնցից բացի Մերձավոր Արեւելքում ընդդիմություն չկա), Բարաք Օբամայի համար Ռուսաստանի դեմ պայքարելիս իրանական նավթը եվրոպական շուկա դուրս բերելու անհրաժեշտությունը ԱՄՆ-ին ստիպում են չարագացնել հարվածները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերին:
«Բայց Ասադի ոչնչացման, ալեւիների կողմից կառավարվող Սիրիայի՝ որպես պետության վերացման պատվերը Վաշինգտոնում վաղուց վճարված է. Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան չեն հրաժարվել Ասադին հարված հասցնելուց եւ անում են ամեն հնարավորը ամերիկացիներին եւ ՆԱՏՕ-ին այդ խաղում ներքաշելու համար: Այս կապակցությամբ կարող ենք խոսել Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում Ասադի համար որոշակի դադարի մասին, ոչ ավելին», - ամփոփեց Եվգենի Սատանովսկին:




























