2015թ. Սիրիայում իրավիճակը աննշան փոփոխություններով կշարունակի նույնը մնալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արեւելագետ ու դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ Արեւմուտքն արդյոք կհաշտվի՞ այն մտքի հետ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական ժողովրդի համար միակն ընդունելի առաջնորդն է, Հովհաննիսյանն ընդգծեց. «Այսօր ավելի մեծ խնդիր է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մի կողմից ազդեցության տեսակետից վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, մյուս կողմից, Իրանի, իրաքի եւ Թուրքիայի համար մեծ գլխացավանք է»: Արաբագետը հավելեց, որ դա չի կարող ոչ շահեկան լինել խոշոր եւ որոշումներ ընդունող համաշխահային տերությունների համար: