2015թ. խորհրդային խնայբանկից ավանդների փոխհատուցման հաջորդ սպասողների կարգավիճակ կստանան սահմանամերձ գյուղերի բնակիչները: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ ինչպես եւ նախկինում, 2015թ. այդ ցուցակում կներառվեն, տարեց անապահով քաղաքացիները. եթե 2014թ. ցուցակում ընդգրկվելու շեմային ծննդյան տարեթիվը 1929թ. դեկտեմբերի 31-ն էր, ապա 2015թ. հաստատված է 1931թ. դեկտեմբերի 31-ը: Ինչպես եւ 2014թ., որպես փոխհատուցում նպատակով կհատկացվի 1 մլրդ 485 մլն դրամ:

Նշենք, որ ԽՍՀՄ խնայբանկում ավանդները փոխհատուցվում են միայն անապահով քաղաքացիներին՝ վերահաշվարկի հատուկ սանդղակով (գործնականում ավանդատուները կարող են ստանալ 50-250 հազար դրամ):