Ադրբեջանում հրդեհից զոհվել են մեկ ընտանիքի հինգ անդամները: Ըստ haqqin.az-ի՝ողբերգությունը կատարվել է Սաբիրաբադի շրջանում: Գարատուգայ շրջանում այրվել է մեկհարկանի տուն՝ ընդհանուր 160 քմ մակերեսով, կազմված երեք սենյակից եւ ծածկապատշգամբից:
ԱԻՆ հրշեջները հրդեհը մարել են ժ. 08:25-ին:
Նրանք տեղում հայտնաբերել են Ռզաեւներ Նազաքաթ Հուսեյնաղա գըզըի (1967 թ. ծնվ.), Լամիա Մահիր գըզըի (1991), Մանսում Զաբիլ Գըզըի (2009), Յագմուր Զաբիլ Գըզըի (2012) եւ Գյուլայ Զաբիլ գըզըի (2013) մարմինները:




























