2014թ. ամբողջ աշխարհում մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների թիվն, անցած տարվա համեմատությամբ, աննշան կրճատվել է եւ կազմել 66 մարդ, ասվում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Ընդ որում, Ուկրաինայի արեւելքում եւ Մեձավոր Արեւելքում ընթացող հակամարտություններով պայմանավորված, «մամուլի աշխատակիցների առեւանգումների եւ նրանց նկատմամբ խախտումների ընդհանուր թիվը» ավելացել է 35%-ով՝ 2014թ. իրավապաշտպանները գրանցել են լրագրողների առեւանգումների 119 դեպք, որոնցից 33-ը՝ Ուկրաինայում, 29-ը՝ Լիբիայում, 27-ը Սիրիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թղթակիցներ առանց սահմանների» տվյալներով՝ 2013թ. աշխարհում սպանվել են 71 պրոֆեսիոնալ լրագրողներ, 39 քաղաքացիական լրագրողներ եւ բլոգերներ: Մամուլի աշխատակիցների առեւանգումների դեպքերի թիվը անցած տարի կազմել է 87: