ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարների խորհուրդը համաձայնեցրել է Ղրիմի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, ասվում է Արտաքին կապերի հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Խորհուրդը հաստատել է ԵՄ-ի լրացուցիչ սահմանափակող միջոցառումների ներդրման վերաբերյալ գերագույն ներկայացուցչի առաջարկության հետ սզբունքային համաձայնությունը՝ ի պատասխան Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցման: Այժմ շարունակվում են այդ հարցերի շուրջ քննարկումները, - ասվում է հաղորդագրության մեջ:
Reuters-ի տվյալներով՝ ԵՄ-ի նոր սահմանափակումները կարող ն վերաբերել ներդրումներին, այդ թվում նաեւ՝ Ղրիմում տուրսիտական բիզնեսին: Նաեւ քննարկվել են նավթի ու գազի, ինչպես նաեւ հետախուզության համար տեխնոլոգիաների վաճառքի արգելման հնարավորությունը:



























