Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող «Վոստոչնայա սկազկա» սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է ՆԳՆ-ի Մոսկվայի վարչությունը:
Life News հեռուստաալիքի փոխանցմամբ, հրաձգությունը տեղի է ունեցել սրճարանի երկու խումբ հաճախորդների միջեւ ծագած բուռն վեճի ընթացքում:
Վերջին տեղեկություններով՝ ոստիկանությունը հետախուզում է երեք տղամարդկանց, որոնք կասկածվում են սպանությունն իրականացնելու մեջ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք բոլորը զինված են:

























