Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի՝ հուլիսին ընդունված որոշումները վերանայելու եւ գործը Մեծ պալատ փոխանցելու Ռուսաստանի միջնորդությունը:

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ առավել մեծ հնչեղություն է ստացել ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերին դեռ 2011թ. ՄԻԵԴ-ի կողմից հաստատված վերջինների իրավունքների խախտման համար որպես փոխհատուցում 1,866 մլրդ եվրո վճարելու որոշումը:

ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերը ՄԻԵԴ հայց են ներկայացրել դեռ 2004թ. ապրիլին: Նրանց իրավաբանները հայտարարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վնասի արդարացի փոխհատուցման իրավունքի մասին 41-րդ հոդվածի խախտման մասին: Սկզբնապես նախկին բաժնետերերը պահանջել են հարկային խախտումների համար Ռուսաստանին պարտավորեցնել վճարել 98 մլրդ դոլար: