Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) ներկայացրել է կոռուպիայի քրեականացման եւ քաղաքական կուսակությունների ֆինանսավորման թափանցիկության ոլորտում Եվրոպայի Խորհրդի խորհրդատվությունների համապատասխանեցմանն ուղղված Հայաստանի պարտավորությունների կատարաման երկորդ զեկույցը: Փաստաթուղթը հավանության է արժանացվել ԳՐԵԿՈ-ի 66-րդ լիագումար նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Ստրասբուգում՝ դեկտեմբերի 8-12-ը:
Պետությունները եկել են եզրահանգման, որ Հայաստանը կատարել է երրորդ գնահատման զեկույցում պարունակող 19 խորհրդատվություններն ու երկրին շնորհավորել են այդ ուղղությամբ գործադրած ջանքերի արդյունավետության առնչությամբ: Զեկույցում նշվում է, որ նոր օրենսդրությունն անհրաժեշտ կլինի լրացուցիչ ուսումնասիրել եւ հավանաբար կանոնակարգել իշխանությունների կողմից՝ համոզվելու համար գործնականում դրա կիրառման արդունավետության մեջ:
ԳՐԵԿՈ-ն ողջունել է նաեւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի կողմից համապատասխան խորհրդատվությունների կատարումը: ԳՐԵԿՈ անդամ-երկրների մեջ Հայաստանը դասվել է օրինակելի երկրների շարքում, որը հետեւողականորեն իրագործում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:




























