Թուրքիայի ոստիկանությունը երկրի ղեկավարության դեմ դավադրության գործով եւս 4 ձերբակալվածների ազատ է արձակել:
Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը 29 մարդ էր ձերբակալել: Դրան թվում են թուրքական Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, Samanyolu մեդիախմբի ղեկավար Հիդաիեստ Քարաջան, հեռուստատեսային ծրագրերի սցենարիստ Մաքբուլե Չամը, ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին պետ Թուֆան Էրղյուդերը եւ 13 նահանգների ավագ սպաներ: Նրանք բոլորը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության ստեղծելու, հերյուրելու եւ կեղծարարություններ կատարելու մեջ»:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ ազատ են արձակվել եւս 4 ձերբակալվածներ. Samanyolu TV հեռուստաալիքի պրոդյուսերներ Ալիհ Ասլանը եւ Էնգին Քոչը, ինչպես նաեւ սցենարիստներ Հիմքեթ Թոմբուլջան եւ Սամիմ Նոյանը, ովքեր մասնակել են «Тek Turkiye» (Միան Թուրքիան) հեռուստասերիալի նկարահանումներին: Այսպիսով, դեռ 18 մարդ գտնվում են ոստիկանների հսկողության տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu-ին:




























