The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ամերիկացի Մարկ Չեփմենը երաժշտի այրուն՝ Յոկո Օոնոյին նամակ է գրել եւ ներողություն խնդրել կատարվածի համար:
Այսպիսով, Չեփմենն ու նրա կինը Գլորիան հույս ունեն թեթեւացնել ցնցող սպանությանությունից հետո իրենց կեղեքող խղճի խայթը, գրում է The Australian-ը:
Նախկին բիթլաման Չեփմենը 40-ամյա Լենոնին սպանել է 1980թ. դեկտեմբերի 8-ին՝ Նյու-Յորքում: Դատարանը մարդասպանին ճանաչել է մեսունակ եւ նրանք ցմահ ազատազրկման ենթարկել:



























