«Ժողովրդական ճակատ» խորհրդարանական խմբակության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը նշանակվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Համապատասխան որոշումը հրապարակվել է Գերագույն Ռադայի կայքում:
Այն մասին, որ Տուրչինովին առաջարկել են վերոնշյալ գերատեսչության ղեկավարի պաշտոնը, ուկրաինական լրատվամիջոցներին հայտնի է դարձել դեռ դեկտեմբերի 11-ին:
Ալեքսանդր Տուրչինովը 2014թ. փետրվարից զբաղեցրել է Գերագույն Ռադայի ղեկավարի պաշտոնը: 2014թ. փետրվարի 23-ի մինչեւ հունիսի 7-ը եղել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:




























