Նավթի համաշխարհային գները բացասական շարժընթաց են ցույց տալիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 16-ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 2,89% -ով՝ բարելի դիմաց կազմելով մինչեւ 59,34 դոլար: WTI տեսակի թեթեւ նավթի  հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,59%-ով՝ բարելի դիմաց մինչեւ 55,58 դոլար:

Նավթի համաշխարհային գները 2014թ նվազել են մոտ 45%-ով՝ չնայած շուկայում իր մասնաբաժինը պահպանելու ՕՊԵԿ-ի փորձերին: Գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ 2015թ. Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը 2015թ. բարելի դիմաց կիջնի մինչեւ 50 դոլար: