Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը «ուսանելի դաս է ցանկացած պետության համար»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ուկրաինայում չդադարող արյունահեղությունը ուսանելի դաս է ցանկացած ինքնիշխան պետության համար: Ներքին քաղաքական հակասությունները, կոռուպցիան եւ իշխանության ընդլայնումը, պետության անվտանգության ապահովման թույլ համակարգը հանգեցրել են Մայդանի եւ քաղաքացիական պատերազմի, հազարավոր զոհերի, տնտեսության մեջ քաոսի: Երկիրը մասերի է բաժանվել, տուժում են անմեղ մարդիկ: Միաժամանակ այնտեղ ատելության պոտենցիալ եւ «գունավոր հեղափոխության» արտահանում է կուտակվում»,-հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: