Lifenews հեռուստաալիքը Ամանորին կկրճատի իր աշխատակիցների կեսին: Այս մասին հայտնել է Tjournal-ը՝ վկայակոչելով ընկերության ներսում իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին: Կրճատման մասին որոշումը ընկերության ղեկավարությունն ընդունել է երկու շաբաթ առաջ, որը կապված է հեռուստաընկերության սեփականատեր NewsMedia հոլդինգի ֆինանսական դժվարությունների հետ: Նույն պատճառով չեղյալ է հայտարարվել ամանորյա միջոցառումը:

NewsMedia-ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի ընդունարանում հրաժարվել են մեկնաբանել կրճատումների մասին տեղեկատվությունը, հաղորդում է Slonru-ն:

Lifenews-ի ստեղծագործական բաժնի ղեկավար Անդրեյ Միխեեւը դեկտեմբերի 12-ին Facebook-ի իր էջում գրել է, որ հունվարի 1-ից աշխատելու է առանց հանգստյան օրերի:

Ավելի վաղ, դեկտեմբերի 8-ին տեղեկատվություն է հայտնվել նաեւ Lenta.ru-ում հնարավոր կրճատումների մասին: Lenta.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Գորեսլավսկին պարզաբանել էր, որ կկրճատվի աշխատակիցների մոտ 10 տոկոսը: