Նախօրեին Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում հինգ մարդու դի է գտնվել՝ հրազենային վնասվածքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերից երեքը երեխաներ են: Կնոջ մարմնի կողքին որսորդական հրացան է գտնվել: ՆԳՆ տվյալով՝ կնոջ ընտանիքում հաճախ են կոնֆլիկտներ ծագել կենակցի հետ, բացի այդ, զոհված տղամարդն ապօրինի է պահել որսորդական հրացանը:

Որպես ողբերգության հիմնական վարկած նշվում է ընտանեկան վեճը: Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածի հատկանիշներով: