Երեւանյան բանկերում այսօր` դեկտեմբերի 17-ին կեսօրին, դոլար եւ եվրո հնարավոր չէր գնել, իսկ փոխանակման կետերում՝ սահմանափակ: Բանկերի առջեւ մեծ հերթեր են գոյացել։

«Մեր մոտ դոլարի կուրսը 540-560 է: Այս պահին չունենք ոչ դոլար, ոչ եվրո: Չգիտենք, երբ կլինի: Առավոտյան մոտ 1000 դոլար ունեինք եւ 500 եվրո: Այս պահին արդեն ժամը 12:40 է, չենք կարող վաճառել, քանի որ չունենք»,- NEWS.am-ին ասաց բանկի աշխատակիցը:

Երեւանի փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինը 590 դրամ է, առքը` 560 դրամ: Վաճառք իրականացնում են մինչեւ 1500 դոլարին համարժեք դրամի չափով:

«Մեզ ասել են՝ էս կուրսը դրեք, սա ենք դրել, հոսքը շատ է, ամեն րոպե գալիս են մարդիկ, ասում, դոլար տուր, հա դոլար տուր: Եվրոն էլ 2000-ից ավելի ունեի, հիմա մոտս մնացել է 5 եվրո: Չեմ կարա ասեմ, մի ժամից կունենամ, թե վաղը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխանակման կետի աշխատակիցը: