Հայաստանի բանկերը կարող են սահմանափակել արժույթների փոխանակումը եւ այլ ծառայություններ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ բանկերն իրավունք ունեն սպասարկել միայն իրենց հաճախորդներին: Չնայած, իհարկե, սպասարկման շրջանակների ընդլայնումը առաջին հերթին, բխում է հենց բանկի շահերից: Սակայն եթե բանկն ինչ-ինչ պատճառներով որոշում է սահմանափակվել միայն իր հաճախորդների սպասարկմամբ, մենք դա չենք կարող արգելել, հավելեց Ջավադյանը:
«Կան բանկեր, որոնք այդպես են վարվել միշտ, եւ ձեզ այդ մասին հայտնի է», - նկատեց նա: Սակայն, Ջավադյանի խոսքով՝ եթե հաճախորդներին հրաժարվում են սպասարկել նույնիսկ փոխանակման կետերը, թեեւ դրամարկղում բավականաչափ կանխիկ ունեն, նրանք կպատժվեն:
Նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է ավելի քան 1/3-ով: Դեկտեմբերի 1-ից մի շարք բանկեր սահմանակել կամ դադարեցրել են արժույթի փոխանակումը:




























