Հայաստանում 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 851 պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարների հետեւանքով 117 մարդ զոհվել է, 1151-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 866 պատահար, ինչի հետեւանքով 150 մարդ զոհվել էր, 1217-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: