Սանկտ Պետերբուրգում հուլիսի 6-8 քաղաքում կայացել է միջազգային գիտագործնական համաժողով «Դատարանների եւ այլ մարմինների որոշումների հարկադիր կատարումը: Պաշտոնատար անձանց իրավասությունները կատարողական գործողություններ իրականացնելիս» թեմայով, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին հրավիրված էին 17 երկրների հարկադիր կատարման կառույցների պատվիրակություններ, մասնավորապես` Գերմանիաից, Բելարուսից, Լատվիաից, Լիտվաից, Էստոնիաից, Ֆինլանդիաից, Իսրաելից, Չեխիաից, Ադրբեջանից եւ այլն: Համաժողովի ընթացքում կայացել էվ փորձի փոխանակում, քննարկվել են միջազգային համագործակցությանը վերաբերվող տարաբնույթ հարցեր, նախանշվել համագործակցության զարգացման հեռանկարները:
Իր զեկույցում Մ.Պողոսյանը անդրադարձել է ՀՀ-ում հարկադիր կատարման գործընթացն ապահովող օրենսդրության ձեւավորմանն ու զարգացմանն առնչվող որոշ առանցքային հիմնահարցերին:




























