«Բաշնեֆտի» յուրացումների գործով մեղադրվող գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը Հայրապետյանի խափանման միջոցը երկարացրել էր մինչեւ 2015 թ. ապրիլի կեսերը:

65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործարքում դրամական միջոցներ վատնելու եւ փողերի լվացման մեջ: Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ Դոմոդեդովոյի օդանավակայանում, ուր ժամանել էր Նիցցայից: Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ-ի  160 եւ 174 հոդվածներով: