Նիգերիայում «Հոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են գյուղի վրա, որի ընթացքում առեւանգել են 185 մարդու: Նման տվյալներ է բերում CNN-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բոկո Հարամի» գրոհայինները հարձակվել են գյուղի վրա եւ սպանել 32 մարդու:

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, զինված մարդիկ գնդակահարել են Նիգերիայի արեւելքում գտնվող գյուղի բնակիչներին, հաղորդում է Gazeta-ն: