Թուրքիայում դեկտեմբերի 14-ին դրամատիկ պայմաններում ձերբակալված Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն ազատ է արձակվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում ձերբակալված Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն եւ եւս 7 հոգի դատարանի որոշմամբ երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակվել։
Դատարանը Samanyolu TV մեդիախմբի տնօրեն Հիդայեթ Քարաջայի, Թուֆան Էրգյուդերի, Էրթան Էրչըքթըի եւ Մուսթաֆա Քըլըչարսլանի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։
Նշենք, որ Zaman-ը եւ Samanyolu TV-ն հանդիսանում են Ֆեթուլահ Գյուլենի լրատվամիջոցները Թուրքիայում։




























