Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ կպայքարի ուկրաինական լրատվամիջոցների դեմ, որոնք զբաղվում են ապատեղեկատվություններ տարածելով, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Պետք է ավարտին հասցնել սկսված գործընթացները եւ Ուկրաինայի տեղեկատվական դաշտը մաքրել ինֆորմացիոն բանսարկուներից: Եվ խոսքը միայն Ռուսաստանի քարոզչական ուղիների մասին չէ: Ուկրաինայում շատ լրատվամիջոցներ կան, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ եւ իրենց երկրի դեմ են աշխատում: Այդ խնդիրը պետք է լուծել», - նշել է Տուրչինովը:

Տուրչինովը հավելել է, որ նման քայլերն ուղղված են երկրի ուժեղացմանը: