Եվրամիությունը հսկայական ֆինանսական աջակցություն է ապահովում, որն անհրաժեշտ է Մերձավոր Արեւելքում հակամարտությունների հետեւանքով փախստականներին եւ ներքին տեղահանվածներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկվում Եվրոպան Մերձավոր Արեւելքում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից սպանություններն ու ավերածությունները կանխելու համար:
Դիվանագետի խոսքով, այդ հարցով զբաղվում են ոչ միայն Եվրոպան, այլեւ այլ ինստիտուտներ: «Դրանք համաձայնեցված ջանքեր են: Եվրամիությունն իրականում հսկայական ֆինանսական աջակցություն է տրամադրում, որն անհրաժեշտ է այդ հակամարտությունների հետեւանքով փախստականներին եւ ներքին տեղահանվածներին»,- հավաստեց դեսպանը:
Տրայան Հրիստեան նաեւ նշեց, որ ԵՄ-ն գլխավոր ֆինանսավորող կողմն է, որը փորձում է պայքարել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բացասական հետեւանքների դեմ:




























