Միջազգային ոչ կառավարական կազմակերպություն Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտնել է, որ 2014թ. մասնագիտական պարտականությունները կատարելիս առնվազն 60 լրագրող է զոհվել: CPJ-ի աշխատակիցները հետաքննում են եւս 18 լրագրողների մահը՝ աշխատանքով պայմանավորված լինելու հանգամանքը հերքելու կամ հաստատելու նպատակով:
CPJ-ի մասնագետները մամուլի համար առավել վտանգավոր երկիր են ճանաչել Սիրիան, որտեղ 2014թ. 17 թղթակից է զոհվել: Վտանգավոր երկրների շարքին են դասվել նաեւ Իրաքը, Ֆիլիպինները, Սոմալին, Իսրայելը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Պարագվայը, հաղորդում է «Letna.ru»-ն:
Զեկույցում նշվում է, որ Ուկրաինայում այս տարի 2001թ.-ից ի վեր առաջին անգամ գրանցվել են լրագրողների մահվան դեպքերը: Այնտեղ սպանվել են 5 թղթակիցներ եւ լրագրողական գործունեությամբ զբաղվող լրատվամիջոցների 2 աշխատակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր տվյալներն էր հրապարակել նաեւ լրագրողների անվտանգության հարցերով զբաղվող Press Emblem Campaign-ը, (PEC) ըստ որի՝ 2014թ. 128 լրագրող է զոհվել:
PEC: 2014թ. աշխարհում 100 լրագրող է զոհվել:




























