Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գործունեության առաջնային ուղղությունները 2015 թվականին շարունակում են մնալ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը: Այս մասին NEWS.am գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով ամենից շահագրգիռ կողմը հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հարցում, այսուհետ նույնպես գործադրելու է բոլոր ջանքերը՝ ամուր խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը. նախարարը վստահ է, որ այդ գործընթացը նույնպես շարունակություն է ունենալու:



























