Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Երեւանում՝ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպումից կրած ջախջախիչ պարտությունից հետո (1։4), ներողություն է խնդրել հայ երկրպագուներից։
«Ուզում եմ իմ ներեղությունը հայտնել ձեզ (լրագրողներին) եւ բոլոր երկրպագուներին։ Բայց, ես ներողություն եմ խնդրում ոչ թե ցուցադրած խաղի համար, այլ գրանցված արդյունքի համար»,- ասել է Վարդան Մինասյանը՝ խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ Մինասյանի, նրա համար մնում է անհրաժեշտ այն, թե ինչպես էր իր թիմը ստեղծում գոլային պահեր, սակայն դարպաս գրավել չեր ստացվում, եւ այս ամենի հետ մեկտեղ գնդակներ էր բաց թողնում։
«Այս հանդիպման արդյունքներով միակ դրական պահը թերացումների ի հայտ գալն է, որը մենք կաշխատենք վերացնել»,- նշել է Մինասյանը։
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ տպավորություն թողեց Հայաստանի հավաքականը իր նորամուտով Թել-Ավիվի «Մակկաբիի» հարձակվող Եղիա Յավրույանը, հավաքականի մարզիչը պատասխանեց. «Առաջին հանդիպման համար նա բավական լավ տպավորություն թողեց։ Արագաշարժության որակների պակասությո՞ւն։ Չէ, նա փոքր ինչ այլ ոճի հարձակվող է, նա շատ լավ պայքարում է գնդակի համար»։
Մինասյանը նաեւ նշել է, որ վրաց մրցավարի մոլդովական թիմի դարպասին նշանակած երկու 11-մետրանոցները տեղին էին։ «Հասկանալի չեր միայն, թե որտեղ նա կանոնների խախտում տեսավ, երբ 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին»։




























