Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 10-ին ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինը քննարկել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին` 11-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ Հանձնաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացվելու է այս տարի Ռուսաստանում։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը եւ ՌԴ տրանսպորտի նախարարը ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։




























