Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ամանորն անց է կացնելու տանը՝ ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի խոսնակը՝ Արման Մուսինյանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը Ամանորը կանցկացնի Երեւանում՝ ընտանիքի հետ:
Միայն չհաջողվեց պարզել, թե որտեղ է անցկացնելու Ամանորը ՀՀ երրորդ եւ գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը մեր ուղարկած հարցումները թողեց անպատասխան:




























