Հայաստանում մեկ լիտր ջրից տարեկան կարելի է ստանալ մինչեւ 700 կգ ձուկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայ ձկնաբույծների միության» նախագահ, գործարար Արմեն Բունիաթյանը: Նրա խոսքով՝ աշնանը իրենց միությունը նամակ է հղել բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարներին, ինչպես նաեւ երկրի վարչապետին ու նախագահին, խնդրելով օգնել ձկնաբույծներին համապատասխան սարքավորումներ գնելու հարցում, որը հագեցնում է ջուրը թթվածնով եւ բազմակի օգտագործման հնարավորություն տալիս:
«Մեր հաշվարկներով, ձկների բազմացման համար օգտագործվող ջրի քանակը կարելի է նվազեցնել երեք անգամ, եւ 3 անգամ ավելի շատ ձուկ ստանալ»,-ընդգծել է Բունիաթյանը:
Նրա խոսքոբ՝ Հայաստանի ձկնային ընկերությունները մեկ վայրկյանում 63 հազար լիտր ջուր են օգտագործում, բայց այդ թիվը կարելի է նվազեցնել հասցնելով 21 հազարի: Մյուս կողմից, 3-4 տարվա ընթացքում ձկան արտադրությունը կարելի է ներկա 10 հազար տոննայից հասցնել 30 հազար տոննայի: «Դա նշանակում է, որ մենք կթողարկենք այնքան լճերի ձուկ, որքան Ֆրանսիան ու Դանիան»,-ասել է ձկնաբույծը:
Նրա խոսքով՝ այդ սարքավորումների ծախսերը շատ մեծ չեն լինի՝ հազար քմ-ի համար մոտ 2-3 հազար դոլար: «Դա այնքան էլ մեծ գումար չի, հաշվի առվելով, թե փոխարենը ինչ արդյունավետություն կարելի է ստանալ: Եթե պետությունը մեզ աջակցի, 3-4 տարվա ընթացքում կենք կարող ենք հասնել նշված նպտակին»,-ամփոփել է Բունիաթյանը:




























